Պայմաններ և դրույթներ
1. «Կայքի և հավելվածի օգտագործման պայմաններ», «Օգտագործման պայմաններ», «Պայմաններ» - պարտադիր դրույթներ, որոնք կարգավորում են Bambookneo.com կայքի և Bambookneo հավելվածի օգտագործումը ցանկացած եղանակով, մասնավորապես՝ կայքէջի և հավելվածի առաջարկած կամ մատուցվող ցանկացած ծառայություններից օգտվելը և ապրանքի՝ պրոդուկտի գնումը։ կայքի և Bambookneo հավելվածի օգտագործումը կարգավորող օրենքին համապատասխան։
Գաղտնիության քաղաքականություն - Bambookneo.com կայքի և Bambookneo հավելվածի Գաղտնիության քաղաքականություն։
- Կայք - Bambookneo.com կայք։
- Հավելված - Bambookneo հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում։
- Հարթակ - Bambookneo.com կայքին և Bambookneo հավելվածին վերաբերող առցանց միջավայր, որտեղ գործում են Bambookneo.com և Bambookneo հավելվածի օգտագործման պայմանները, այդ թվում՝ Գաղտնիության քաղաքականությունը։
- Ընկերություն - «Բամբուկնեո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 01074748, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Յանի Ռայնիսի փ․, 7 շենք, բն․ 15, Զեյթուն, 0069)։
- Գործընկեր - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը «Բամբուկնեո» ընկերության հետ ձեռք բերված համաձայնության հիմքով Bambookneo.com կայքի և հավելվածի շրջանակներում առաջարկում է իր ծառայությունները Հարթակում՝ գովազդ և այլ։
- Օգտատեր - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվում է Bambookneo.com կայքի կամ հավելվածի առաջարկած ծառայություններից կամ ունի այդ ծառայություններից օգտվելու իրավունք։
- Օգտահաշիվ - Կայքում և Հավելվածում համապատասխան գրանցում ունեցող Օգտատիրոջ անհատականացված տիրույթ՝ /account/։
- Աուդիոնյութ - գրավոր նյութի՝ մասնավորապես գրական աշխատանքի, բնագրի էությունը սեփական բառերով և մեկնաբանությամբ, սեղմ ներկայացմամբ ձայնագրություն, որը հանդես է գալիս որպես թարգմանություն, վերափոխում, հարմարեցում կամ այլ վերամշակում։
- Bambookneo.com կայքի և Bambookneo հավելվածի պրոդուկտ՝ ապրանք», «Պրոդուկտ», «Ապրանք» - աուդիոնյութ, մեկից ավելի աուդիոնյութեր պարունակող առցանց պանակ։
- Փաթեթ - Հարթակի կողմից առաջարկվող աուդիոնյութերից օգտվելու հնարավորություններ պարունակող Պրոդուկտ։
- Պրոմո կոդ - թվերի և/կամ լատինատառ նշանների համակցություն, որի վկայակոչմամբ Ընկերության Պրոդուկտների, ծառայությունների դիմաց վճարելիս կիրառվում է զեղչ կամ որոնց կիրառումը համարժեք է վճարման։
- Դիտարկիչ - համակարգիչ, համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոս՝ սմարթֆոն և այլ տեխնիկա, որի միջոցով հնարավոր է մուտքը Կայք, իսկ հավելված՝ միայն բջջային հեռախոսների միջոցով։
2.Մուտք գործելով Ընկերության Կայք կամ Հավելված, կամ օգտվելով Հարթակի կայքի ու հավելվածի ցանկացած ծառայությունից կամ ծրագրից՝ Օգտատերը պետք է համաձայն լինի օգտագործման պայմաններին՝ ներառյալ «Գաղտնիության քաղաքականությանը», որոնք մշտապես հասանելի են կայքի առաջին էջերին։Խնդրում ենք մանրամասն ընթերցել «Օգտագործման Պայմաններ» վերտառությամբ նյութը, քանի որ այն պարունակում է առանցքային տեղեկատվություն Կայքի և Հավելվածի օգտագործման առանձնահատկությունների, սահմանափակումների, վճարումների կարգի, պատասխանատվության և այլ էական պայմանների վերաբերյալ։
- Համապատասխան եղանակով համաձայնություն տալով՝ Օգտատերը ընդունում է Պայմանները և այդպիսով անվերապահորեն համաձայնում է, որ դրանք լիարժեք կիրառվում են և կիրառվելու են Ընկերության և Օգտատիրոջ փոխադարձ իրավահարաբերությունների ողջ ընթացքում։ Օգտատերը նաև հավաստում է, որ բավարար և անհրաժեշտ եղանակով ծանոթացել է Պայմաններին և դրանց բովանդակության կապակցությամբ չունի որևէ առարկություն կամ բողոք։ Ընդունում է, որ Պայմանները իր համար պարտադիր են, և Հարթակի օգտագործման կապակցությամբ «Ideascoll» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և իր միջև անորոշ ժամկետով կնքվել է համաձայնագիր։
- Սույնով Օգտատերը համաձայնություն է տալիս նաև Հարթակի Գաղտնիության Քաղաքականությանը, որը հանդիսանում է Պայմանների անբաժանելի մասը։
- Ընկերությունն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի փոփոխել և լրացնել Օգտագործման պայմանները` տեղադրելով և հասանելի դարձնելով փոփոխված և լրացված Oգտագործման պայմանները Կայքում և Հավելվածում։ Կայքի օգտագործման պայմանների փոփոխությունները և լրացումները նույն կայքէջում տեղադրվելուց հետո Օգտատերը, ով ունի օգտահաշիվ ստանում է այդ մասին վկայող համապատասխան ծանուցում և հարթակի առաջարկած ծառայություններից օգտվելով` արդեն իսկ այդպիսով տալիս է իր համաձայնությունը փոփոխված օգտագործման պայմաններին:
3. Հավելվածի օգտագործման կարգը (պարատդիր վարվելակարգ)
Հավելվածում գրանցվելու և Օգտահաշիվ ունենալու համար Օգտատերը պետք է հավաստի, որ
- Իր 18 (տասնութ) տարին լրացել է,
- Պատշաճ կարգով և ամբողջությամբ ծանոթացել է Կայքի և Հավելվածի Օգտագործման պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը,
- Համաձայն է Կայքի և Հավելվածի Օգտագործման և գաղտնիության քաղաքականության դրույթներին և սահմանված պահանջներին,
- Օգտագործելու է Կայքն ու Հավելվածը միայն սույն Պայմաններերով սահմանված պահանջներին համապատասխան,
- Իր կողմից տրամադրած տեղեկատվությունը առաջադրված պահանջներին համարժեք է՝ ճիշտ է, հավաստի, արդի և ամբողջական,
- Կապահովի իր Օգտահաշվի /account/ անվտանգ օգտագարծումը և լիարժեքորեն պատասխանատվություն կկրի իր կամ որևէ այլ լիազորված անձի կողմից Օգտահաշվի օգտագործման և դրա հետևանքների համար,
- Հարթակում գրանցվելիս կամ հետագայում իր կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ հեռախոսահամարը հանդիսանում է/են Ընկերության և նրա միջև հաղորդակցության հիմնական միջոցը, որն օգտագործվում է և՛ հետադարձ կապի համար, և կարող է ծառայել որպես գովազդի, նորությունների տարածման միջոց։
- Հավելվածում հնարավոր է միայն 18 տարին լրացած անձանց գրանցումը, իսկ 18 տարին չլրացած անձինք կարող են օգտվել Կայքի և Հավելվածի ծառայություններից միայն չափահաս անձի՝ ծնողի կամ խնամակալի, օգտահաշվի միջոցով, ինչը հավաստում է, որ 18 տարին չլրացած անձն օգտվում է Հարթակից ծնողների կամ խնամակալի վերահսկողության ներքո։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով, այն որ հնարավոր չէ մեր կողմից ստուգել գրանցվող անձի վերաբերյալ մուտքագրված տվյալների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարին չլրացած անձանց կողմից Կայքից, Հավելվածից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:
4. Ընկերության պատասխանատվությունը
- Ընկերությունը երաշխավորում և ապահովում է Հարթակի Պրոդուկտների՝ աուդիոնյութերի որակյալ, անխափան ձայնագրության տրամադրում և հասանելիություն, սակայն պատասխանատվություն չի կրում կապի որակով պայմանավորված խափանումների համար։
- Ընկերությունը պարտավորվում է Գնորդին Պրոդուկտի վերաբերյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեսակային և որակական հատկանիշների, մասնավորապես տևողության մասին և պարտավորվում է Օգտատիրոջ մոտ առաջացած լրացուցիչ նմանօրինակ հարցադրումների՝ Հարթակի հետադարձ կապի համապատասխան բաժնում մուտքագրման պայմաններում հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առավելագույնը տասը աշխատանքային օրվա ընթացքում, տալ պարզաբանումներ
- Հարթակում տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Կայք և/կամ Հավելված մուտք գործելիս առաջացած հնարավոր խնդիրների համար։
- Օգտահաշիվ ունանալու/վարելու ընթացակարգը
- Օգտահաշիվ ունենալու համար Օգտատերը պետք է գրանցվի Կայքում կամ Հավելվածում՝ լրացնելով համապատասխան ձևանմուշով հայցվող տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, սեռ, ապա իրականացնել նույնականացման և հաստատման գործընթացը:
- Bambookneo.com հավելվածից տեղեկություն ստանալ հնարավոր է նաև հետևյալ սոցիալական կայքերի միջոցով՝ Facebook, Instagram և X.com։
- Օգտատերն ինքն է ընտրում Օգտահաշվի մուտքանուն և գաղտնաբառ, որը պետք է գաղտնի պահի երրորդ անձանցից՝ անցանկալի մուտքերից խուսափելու համար։
- Օգտատերը պատասխանատվություն է կրում գաղտնաբառի գաղտնիության ապահովման համար: Թերանալու հետևանքով Հարթակում կատարվող բացասական գործողությունների համար Օգտատերը կարող է ենթարկվել պատասխանատվության այդ թերացումից բխող վնասների համար։
- Օգտատերը պետք է անմիջապես գրավոր ծանուցի Հարթակի Հետադարձ կապ հղման միջոցով, եթե իրեն հայտնի է իր կամ մեկ այլ Օգտատիրոջ Օգտահաշիվ ապօրնի մուտքի վերաբերյալ։
- Օգտատերը իրավունք չունի օգտագործել այլ անձի օգտահաշիվ՝ Հավելված մուտք գործելու նպատակով։
5.Ընկերությունը չի երաշխավորում կայքի մշտական աշխատունակությունը, պատասխանատվություն չի կրում կայքի ոչ միտումնավոր անաշխատունակության և տվյալների կորստի համար:
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում և չի փոխհատուցում իր տեխնիկական և ֆիզիկական վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած խնդիրների արդյուքում Օգտատիրոջը պատճառված հնարավոր անհարմարությունների և վնասի համար։ Նման խնդիրներից են համարվում հետաձգումները, չեղարկումները, ֆորս մաժորային իրավիճակները, ամրագրումների գերծավալը (overbooking) և այլն։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձի հասանելիությունից մուտքանունը (login) և գաղտնաբառը (password) իր կողմից չպահպանելու և երրորդ անձին գիտակցաբար դրանք տրամադրելու համար։
6. Օգտատիրոջ իրավունքները Կայքում և Հավելվածում
Օգտատերն իր Օգտահաշվի միջոցով Կայքում և Հավելվածում կարող է։
- Դիտել Կայքի և Հավելվածի էջերը, ծանոթանալ առկա նյութերին, այդ թվում՝ աուդիոնյութերի հասանելի բովանդակությանը, ինչպես նաև գովազդային նյութերին։
- Լսել Հավելվածում հասանելի անվճար Պրոդուկտները՝ աուդիոնյութերը:
- Ձեռք բերել Հարթակի Պրոդուկտ՝ օգտվելով Բաժանորդագրություն բաժնում սահմանված կարգով գնման եղանակներից։
- Դադարեցնել Օգտահաշիվը՝ համապատասխան կարգավորումների միջոցով ժամանակավորապես կամ անդառնալիորեն հեռացնելով Օգտահաշիվը Հարթակից։
7. Օգտատիրոջ պարտավորությունները
- Բացառությամբ Օգտագործման պայմանների այլ դրույթներով ուղղակիորեն թույլատրված դեպքերի՝ արգելվում է Հավելվածից որևէ նյութ ներբեռնել կամ նման նյութ պահպանել համակարգչում կամ այլ տեխնիկական դիտարկչում
- Արգելվում է որպես անձնական/սեփական նյութ վերահրապարակել Կայքից և Հավելվածից նյութերը (այդ թվում՝ վերահրապարակելն այլ կայքում՝ սեփական կամ երրորդ անձի անվան ներքո)։
- Արգելվում է Կայքի և Հավելվածի նյութերը օգտագործել առևտրային նպատակով։
8. Կայքի և Հավելվածի օգտագործման չարաշահումը
Արգելվում է.
Կայքն ու Հավելվածն օգտագործել այն եղանակով, որը վնասում է կամ կարող է վնասել Կայքին կամ վատթարացնել Կայքի աշխատանքը, հասանելիությունը, անընդհատությունը կամ սպառնալ անվտանգությանը,
- Կոտրել Հավելվածը կամ այլ եղանակով միջամտություն կատարել դրա աշխատանքին,
- Առանց Ընկերության թույլտվության՝ հետազոտել, ուսումնասիրել կամ ստուգել Հավելվածի խոցելիությունը,
- Շրջանցել Կայքի և/կամ Հավելվածի կամ դրան առնչվող անվտանգության որևէ համակարգ կամ գործընթաց,
- Շրջանցել Կայքի և/կամ Հավելվածի անվտանգության համակարգը։
- Առանց Ընկերության թույլտվության՝ գաղտնազերծել կամ վերծանել Կայքից և /կամ Հավելվածից կամ հակառակ ուղղությամբ ուղարկված հաղորդագրությունները,
Հավելվածի ռեսուրսների վրա դնել ոչ ողջամիտ ծանրաբեռնվածություն․
- Առանց Ընկերության թույլտվության՝ գաղտնազերծել կամ վերծանել Կայքից և /կամ Հավելվածից կամ հակառակ ուղղությամբ ուղարկված հաղորդագրությունները,
- Կայքում կամ կայքի առնչությամբ, առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության, իրականացնել տվյալների կանոնավոր կամ ավտոմատ հավաքման գործողություններ (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տվյալների դուրս բերում (data scraping), տվյալների հետազոտում (data mining), տվյալների արտահանում (data extraction) և տվյալների հավաքում (data harvesting),
- Մուտք գործել Կայք կամ որևէ այլ եղանակով փոխազդել Կայքի հետ՝ օգտագործելով ռոբոտներ, «սարդեր» կամ այլ ավտոմատացված միջոցներ` ոչ որոնման համակարգի ցուցակավորման համար,
- Կայքը և/կամ Հավելվածն օգտագործել հանրամատչելի ինտերֆեյսներից,
- Հավելվածից հավաքած տվյալներն օգտագործել ուղղակի մարքեթինգային գործունեության նպատակով (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ էլեկտրոնային փոստով մարքեթինգ, SMS մարքեթինգ, տելեմարքեթինգ և էլեկտրոնային փոստով ուղարկվող գովազդ),
- Կայքն ու Հավելվածն օգտագործել այնպիսի եղանակով, որը ոչ իրավաչափ է, անօրինական, վնասաբեր է։
- Կատարել Կայքի և/կամ Հավելվածի բնականոն օգտագործմանը հակասող որևէ գործողություն։
9. Կայքի և Հավելվածի տեխնիկական պատասխանատուների կողմից հնարավոր է
- Օգտահաշվի ժամանակավոր կասեցում։
10.Հատուկ առաջարկներ և փաթեթների սպասարկում
- Օգտատերը կարող է ձեռք բերել Պրոդուկտ՝ այլ անձի օգտագործմանը փոխանցելու համար։
- Պրոմո կոդերի միջոցով Հարթակի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Հարթակում որպես Օգտատեր։
- Ժամկետանց Պրոմո կոդերը ենթակա չեն կիրառման։
- Պրոմո-կոդերի միջոցով առաջարկվող Պրոդուկտները փոխանակման և վերադարձի ենթակա չեն։
11. Հեղինակային իրավունքի պաշտպանությունը Կայքում և Հավելվածում
- Հարթակում տեղադրված աուդիոնյութերի հեղինակային (բացառիկ գույքային) իրավունքը պատկանում է Ընկերությանը, որը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ:
- .Հարթակում առկա աուդիոնյութերը հանդիսանում են Ընկերության հետ խմբագիրների սեփական մեկնաբանությամբ ներկայացում ու բնագրի կնկնօրինակում չեն հանդիսանում։ Հարթակի պրոդուկտ հանդիսացող թարգմանությունները և այլ ածանցյալ ստեղծագործություններն ինքնուրույն ստեղծագործություններ են և պահպանվում են որպես բնօրինակներ:
12. Վճարման կանոններ, պահումների և վերադարձի պայմաններ Կայքում և Հավելվածում
- Կայքում և Հավելվածում ներկայացված Պրոդուկտները՝ աուդիոնյութերը և առաջարկվող այլ ծառայություններ ձեռք բերելիս Օգտատիրոջ (սույն բաժնում այսուհետ նաև «Գնորդ») և Ընկերության միջև վճարային իրավահարաբերությունները կարգավորվում են սույն բաժնում սահմանված ընդհանուր կանոններով:
- Ապրանքների և/կամ Ծառայությունների վաճառքը կատարվում է ԱՄՆ դոլարով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի ներքին քաղաքականության պահանջներից ելնելով։
- Հարթակում Պրոդուկտների բոլոր արժեքները ներառում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը։
- Հարթակում վճարումները կարող են կատարվել բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև Ընկերության կողմից տրամադրվող պրոմո կոդերի միջոցով:
- Բանկային փոխանցման եղանակով վճարման դեպքում գումարի փոխանցումը կատարվում է Ընկերության կողմից հատկացված բանկային հաշվեհամարին։ Գնորդը հաստատում է իր գնումը համապատասխան Ապրանքի համար Կայքում կամ Հավելվածում առաջարկվող քայլերի հերթականությամբ՝ Ապրանքի գինն ամբողջությամբ վճարելու միջոցով: Վճարման հաստատումից հետո Պրոդուկտը հասանելի է դառմում Գնորդի համար՝ համապատասխան Օգտահաշվի տվյալներով մուտք գործելիս։
- Վճարման համար Հարթակի համապատասխան դաշտում Գնորդի կողմից տվյալների մուտքագրումից հետո հնարավոր է դրանց պահպանումը Հարթակում հետագա հնարավոր վճարումները նույն եղանակով իրականացնելիս գնման ընթացքն ավելի հարմարավետ դարձնելու համար։
- Օգտատիրոջ կողմից վարկային (կրեդիտային), հաշվարկային (դեբետային) քարտով կամ այլ ձևով միջոցների չհիմնավորված հետգանձման գործընթաց (charge-backs) ծավալելու դեպքում, Օգտատերը պարտավոր է դրա վերաբերյալ Ընկերության գրավոր պահանջի օրվան հաջորդող առավելագույնը հինգ աշխատանքային օրում վճարել Ընկերությանը հետգանձման գումարին համարժեք գումարը, ինչպես նաև հետգանձման հետևանքով երրորդ կողմից՝ մասնավորապես բանկից և վճարային համակարգից Ընկերության կրած հնարավոր բոլոր ծախսերը։
- Ընկերությունը իրավունք ունի փոփոխելու Հարթակում առկա սակագները՝ հրապարակելով Հարթակի այցելուներին հասանելի տեղեկատվություն նոր սակագների մասին, սակայն այդ փոփոխությունները չեն վերաբերերում Պրոդուկտի դիմաց արդեն իսկ վճարած Օգտատերերին։
13. Գովազդը Կայքում և Հավելվածում
- Կայքում և Հավելվածում հնարավոր է Ընկերության գործընկեր/գովազդատուների գովազդային նյութերի տեղադրումը։
- Գովազդային նյութերին կից հնարավոր է ակտիվ առցանց հղում, որը բացվում է մեկ այլ կայքէջ։
14. Եզրափակիչ դրույթներ
Եթե Օգտագործման պայմանների և Գաղտնիության քաղաքականության առանձին դրույթներ ուժը կորցնեն կամ հակասեն օրենսդրությանը, դա չի ազդի մնացած դրույթների գործողության վրա։
15. Վեճերի լուծման կարգ
Վեճերի լուծման կարգԿայքի և Հավելվածի Օգտագործման պայմանների և Գաղտնիության քաղաքականության, տրամադրվող Ապրանքների և/կամ Ծառայությունների կապակցությամբ Օգտատիրոջ և Հարթակի պատասխանատուների միջև առկա անհամաձայնությունը լուծելու նպատակով Օգտատերը համաձայնում է, որ պահանջները սկզբնապես պետք է ներկայացանել «Ideascoll» ՍՊԸ Հաճախորդների սպասարկման բաժին` info@bambookneo.com էլեկտրոնային հասցեով։