Գաղտնիության Քաղաքականություն
1. Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» (այսուհետ նաև `Քաղաքականություն) Օգտագործման պայմանների հետ համատեղ տարածվում է Bambookneo.com կայքի (այսուհետ նաև Կայք) այցելուների և կայքի, հավելվածի ծառայությունների օգտատերերի (այսուհետ նաև Օգտատեր) վրա։,ովքեր օգտվում են կայքի առաջարկած ծառայություններից կամ ունեն այդ ծառայություններից օգտվելու իրավունք
2. Ընկերության Կայքից և Հավելվածից օգտվելով՝ Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրման և օգտագործման՝ սույն քաղաքականությամբ սահմանված կարգին: Դրան համաձայն չլինելու դեպքում, խնդրում ենք չօգտվել առաջարկված ծառայություններից՝ պրոդուկտներից։
3. Քաղաքականության խնդիրն է կարգավորել Օգտատերերից և այցելուներից ստացված տեղեկատվության հավաքագրման, պահպանման, կիրառման, և բացահայտման սահմաններն ու եղանակները՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, այսինքն՝ այսպիսով Քաղաքականությամբ սահմանվում են Կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս Օգտատիրոջ կամ օգտվելու իրավունք ունեցող անձի իրավունքները և պարտականություները:
4. Ձեզ առաջարկվող ապրանքների և ծառայությունների տրամադրումն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար Կայքը և Հավելեվածը հավաքագրում են երկու տեսակի տեղեկատվություն`անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ
- «Անձնական տվյալ»-ը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձին։
- .Կայքից և Հավելվածից օգտվելիս անձնական նման տվյալներ օգտագործելը առաջնահերթ ուղղված է անհրաժեշտության դեպքում Օգտատիրոջ հետ հետադարձ կապ հաստատելու և նմանատիպ խնդիրների լուծման համար։
- Կայք և հավելված այցելելը հնարավոր է առանց գրանցման, սակայն Կայքի մատուցած ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Հարթակում՝ տրամադրելով անձնական տվյալներ հանդիսացող հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, սեռ։
- Գրանցման արդյունքում Կայքի և Հավելվածի կողմից ստացվում է նաև հետևյալ տեղեկատվությունը՝ տրամադրված հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցե, մուտքագրված ծածկանունն ու գաղտնաբառը։
- Կայքից օգտվելու ընթացքում հնարավոր է օգտվողների վարքագիծն ու միտումները որոշակի չափով բացահայտող նաև այլ տեղեկատվության ստացում, հավաքագրում և օգտագործում։ Կայքում գործունեության վերաբերյալ նման տեղեկատվությունը հնարավոր է դարձնում տվյալ Օգտատիրոջն առաջարկել իր համար ավելի գերադասելի ծառայություններ:Նման ոչ անձնական տվյալների են Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը, կայքի կամ հավելվածի ներկայացուցչի հետ Օգտատիրոջ նամակագրությունը։
- Կարող են ստացվել նաև հետևյալ ոչ անձնական տվյալները՝ Օգտատիրոջ IP հասցեն, դիտարկչի (բրաուզերի) անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ, Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են՝ օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը գովազդային էջերի միջոցով Կայք կամ Հավելված մուտք գործելու և համանման այլ տեղեկություններ:
5. Օգտատիրոջ տվյալների պահպանումն ու անվտանգությունը:
- Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունը երրորդ անձանց ապօրինի մուտքից, փոփոխումից, հրապարակումից կամ այլ ապօրինի գործողություններից ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ ֆիզիկական, էլեկտրոնային և այլ անվտանգային միջոցներ:
- Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները պահվում են ապահով տվյալների բազայում և պաշտպանված են գաղտնաբառերով:
- Ընկերությունն առանց Ձեր համաձայնության Ձեր անձնական տվյալները չի տրամադրի երրորդ անձի՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց՝ այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու կամ բարելավելու համար։
6. Դիտարկիչում պահվող տվյալներ (քուքիներ):
Տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար կիրառվում են քուքիներ (cookies)՝ համացանցային դիտակչի տեղանիշներ, որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ և/կամ հեռախոս ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են։ Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ինքնաշխատ (ավտոմատ) կերպով տվյալներ հավաքել Կայքում Ձեր առցանց գործողությունների վերաբերյալ ստանալ տեղեկատվություն Կայք Ձեր հաճախելիության պարբերականության, նախընտրելի ապրանքների և/կամ ծառայությունների վերաբերյալ: Գործողությունները ներառում են հղումների սեղմումը, վեբ-էջերի դիտումները, Կայքում Ձեր որոնումները։ Նման կերպ հնարավոր է դառնում բարձրացնել Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր օգտագործման նախապատմության վրա: